Ծխախո՞տ, թե՞ առողջ ապրելակերպ

  Հաճախ ենք լսում այս արտահայտությունը. «Ծխելը վնասակար է առողջությանը», իսկ թե ինչպե՞ս է վնասակար, այդ մասին շատ քիչ գիտենք: Մենք մի փոքր կբացենք փակագծերը` խոսելով տվյալներով և ներկայացնելով օրգանիզմի վրա ծխախոտի ազդեցություններից մի քանիսը:
 Օրվա ընթացքում ծխողների սիրտը կատարում է շուրջ 10-15 հազար ավելորդ կծկումներ:  Սիստեմատիկ ծխելու դեպքում սրտի անոթները նեղացած են, նվազեցված է թթվածնի մուտքը դեպի սրտամկան, ինչը սրտին բերում է խրոնիկ գերաշխատանքի:
 Ծխախոտի օգտագործումից սրտանոթային համակարգի խանգարումները դրսևորվում են սրտի ռիթմի արագացված հաճախականացմամբ, ճնշման բարձրացմամբ, առիթմիայի առաջացումով, նիկոտինային նեյրոդիստրոֆիան` սրտի նյարդերի, հանգույցների և տանող ուղիների ախտահարման ձևով, միոկարտի իշեմիայով:
Կարդալ ամբողջը

Բաժինը` Լուրեր | Թողնել մեկնաբանություն

Ինչպե ՞ս ընտրել ոսկե զարդը

 Ամենևին էլ կարևոր չէ, թե ինչպես եք վերաբերվում ոսկե զարդերին: Կարող եք այն ընդունել որպես թանկարժեք զարդ կամ գումար պահելու միջոց: Կարևորը պետք է մի փոքր հասկանալ և տեղյակ լինել , թե ինչպես ընտրել այն:
1. Ոսկե զարդ գնելիս առաջին հերթին ուշադրություն դարձրեք դրոշմի առկայությանը, որը պարտադիր պետք է դաջված լինի զարդի վրա: Հայկական պետական դրոշմը Սասունցի Դավթի արձանի գծապատկերն է:
2. Բացի այդ, ոսկի ընտրելիս կարևոր է իմանալ նաև նրա մշակման քիմիական կազմը: Օրինակ` սպիտակ ոսկին իր մեջ կարող է պարունակել նիկել: Այդպիսի եղանակով պատրաստված զարդերը հնարավոր է առաջացնեն ալերգիկ ռեակցիաներ: Հետևաբար, ցանկալի է ընտրել պալադիումի և պլատինի խառնուրդներից պատրաստված զարդերը:
Կարդալ ամբողջը

Բաժինը` Լուրեր | Թողնել մեկնաբանություն

Մոր ժպիտը

 Մարդը երբեք չի կարող լինել մեծ ու պարկեշտ, եթե նա փոքրուց չի եղել լավ ու քնքուշ զավակ:
 Մտածիր, թե դու ինչքա՛ն շատ ես պարտական քո մորը:
Ինչքա՜ն անքուն գիշերներ է անցկացրել նա քո օրորոցի կողքին: Ինչքա՜ն է հոգ տարել, մինչև դու մեծացել ես: Ու դեռ հիմա էլ հավանական է, քիչ հոգս չես պատճառում նրան: Չէ՞ որ նա պատրաստ է ամեն ինչ զոհաբերել, միայն թե դու լավ լինես:
Իսկ դու արդյո՞ք միշտ ես գնահատում քո նկատմամբ ունեցած նրա սերը:
 Հիշիր, թե ինչքան անտեղի հուզմունք ես պատճառում նրան, երբ դուրս ես գնում և խոստացած ժամին տուն չես վերադառնում: Եթե դու տեսնեիր, թե ինչպիսի տագնապով են լցվում նրա աչքերը, ինչպիսի լարված ուշադրությամբ է ունկնդրում աստիճանների վրայից եկող ամեն մի ոտնաձայն, դու միշտ էլ կաշխատեիր վերադառնալ ժամանակին կամ կնախազգուշացնեիր ուշանալուդ մասին:
 Մի՞թե քո նկատմամբ ունեցած նրա ամբողջ սերը արժանի չէ այդպիսի փոքրիկ ուշադրության:
 Մի՞թե դու էլ չես ուզում մի բան կատարել, որ փոխհատուցես նրան այդ հոգատարության համար:
Կարդալ ամբողջը

Բաժինը` Լուրեր | Թողնել մեկնաբանություն

Բարի ախորժակ

 Ֆրանսիացիներն ասում են. «Ախորժակը ուտելիս է գալիս»:
 Ժողովրդական ասացվածքներից մեծ մասի նման սա նույնպես առաջ է եկել կենսափորձի հիման վրա: Համեղ ուտելիքի հոտն ու տեսքը իրոք որ ախորժակ են գրգռում:
 Ռուս մեծ գիտնական Իվան Պետրովիչ Պավլովը բացատրել է, թե ինչու է այդպես:
 Դու ինքդ էլ գիտես, որ համեղ կերակուր տեսնելիս, ինչպես ասում են բերանիդ ջուրը գնում է: Բերանիդ թքագեղձերն սկսում են արտադրել հատուկ հյութ, որն օգնում է ստամոքսին` մարսելու կերակուրը: Հենց դա էլ ախորժակ է գրգռում: Բայց բոլոր կերակուրները միատեսակ չեն ազդում օրգանիզմի վրա:
Որքան գեղեցիկ տեսք ունենա ճաշով լցված ափսեն, ինչքան հաճելի բույր արձակի կերակուրը, այնքան ակտիվ կերպով գեղձերը հյութ կարտադրեն, և ավելի լավ կմարսես կերածդ: Դրա համար էլ առաջ են եկել մի շարք կանոններ:
Ինչո՞ւ չի կարելի միանգամից կտրատել ամբողջ կոտլետը կամ մանրակարկանդակը:
 Ոչ միայն նրա համար, որ կտրատված վիճակում շուտ է սառչում և կորցնում է համը: Ամբողջ ափսեով մեկ շաղ տված կոտլետի տեսքը այնքան էլ ախորժելի չէ:

Ինչո՞ւ ընդունված չէ որևէ բան, նույնիսկ կոմպոտի կորիզները, բերանից ուղակի դուրս թափել ափսեի մեջ:
Կարդալ ամբողջը

Բաժինը` Լուրեր | Թողնել մեկնաբանություն

Տեղին և անտեղի բառեր

 Լինում են այնպիսի մարդիկ, որոնք աշխատում են արտահայտվել խելքին զոռ տալով: Նրանք ուզում են փայլել իրենց կրթվածությամբ, թեև դրա համար մեծ հիմք չունեն: Խոսելիս նրանք տեղին և անտեղի մեջ են գցում թերթերում և ինտերնետում կարդացած կամ հեռուստատեսությամբ լսած բառեր, որոնց իմաստը իրենք չեն հասկանում:
Պետք է խորհուրդ տալ այդպիսի մարդկանց` ծիծաղելի դրության մեջ չընկնելու համար չօգտագործել այնպիսի բառեր, որոնց կարիքը չկա:
 Իհարկե դու պետք է հարստացնես քո բառապաշարը, դա անհրաժեշտ է, բայց դա պետք է անել ոչ թե մեխանիկորեն, այլ խելացի կերպով:
 Անծանոթ բառ լսելիս, նայիր բառարանները և գտիր, թե ինչ է նշանակում: Եվ իմանալուց հետո նոր միայն սկսիր օգտագործել այդ բառը:

Կարդալ ամբողջը

Բաժինը` Լուրեր | Թողնել մեկնաբանություն